Արտաշատում ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են
Իրավունք
18:09 13/06/2025
Հայաստան

Արտաշատում ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են

Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողները հունիսի 4-ի երեկոյան ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արտաշատում գտնվող երկու տղամարդ պայուսակներում ունեն հրազեններ: Այս մասին հայտնում են ՆԳՆ -ից։

«Տեղեկությունը ստուգելու նպատակով քրեական ոստիկանները Արտաշատի Իսակովի փողոցում մոտեցել են նրանց: Տղամարդիկ փորձել են դիմել փախուստի, ինչը, սակայն, կանխվել է: Ժամը 19.50-ին արտաշատցի տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են մարզային վարչություն:

Իսակովի փողոցի բնակիչ 41-ամյա տղամարդու պայուսակում խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակի նմանվող լիցքավորված հրազեն, իսկ Աճառյան փողոցի բնակիչ 39-ամյա տղամարդու պայուսակում` լիցքավորված թմբուկավոր ատրճանակ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Փորձաքննությամբ պարզվել է, որ երկուսն էլ մարտական զենք են:

41-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, 39-ամյա տղամարդու նկատմամբ` տնային կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտաշատում ապօրինի հրազեններով տղամարդիկ ձերբակալվել են